Поиск

COVID-ի ցուցանիշները պետք է փակցնել Փաշինյանի տան պատուհանների մոտ


«Մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել, հանձնաժողովին էլ բարի երթ»․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարի երթ է մաղթում Համաճարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին։ Այդ մասին նա հայտարարել է ԱԺ ամբիոնից:



COVID-ի ցուցանիշներով ՀՀ-ն՝ Նիկոլ Փաշինյանի օրոք աշխարհի ռեկորդակիր է՝1200-ից ավել մահեր և տասնյակ հազարավոր հիվանդներ: Այս ցուցանիշները պետք է տպել մեծ պաստառների վրա ու ամրացնել Փաշինյանի տան պատուհանների մոտ՝թող ամեն օր տեսնի, թե հայ ժողովուրդն ինչ զրկանքներ է կրել նրա ու նրա թիմի անգործության ու տապալման հետևանքով:


Ռազմավարության մասին խոսում է մի մարդ, ով COVID-ի ամենաթեժ պահին բազմամարդ հանրահավաքներ էր անում և հայտարարում, թե կորոնավիրուսն ում շունն է:


Այսպիսի վերաբերմունք ՀՀ հպարտ քաղաքացիների հանդեպ, ովքեր պետք էին Նիկոլին պետական, գունավոր հեղաշրջում իրականացնելու համար, որն ապագայում միամիտների համար կոչվեց թավշյա հեղափոխություն, իսկ իրականում փոխվեցին միայն անունները՝ոչ բովանդակությունը, ոչ գործելաոճն իշխանությունների չի փոխվել: