Поиск

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 50 միլիոնի շեմը


Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալները:


Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 50 308 302  դեպք, որից  1 256 991-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 35 580  021 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 10 185 012 դեպք, որից 243 269-ը՝ մահվան ելքով:


Վարակակիրների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն  է՝ վարակման 8 507 754 դեպք, որից 126 162-ը՝ մահվան ելքով: Այնուհետև հաջորդում են Բրազիլիան՝ վարակման 5 653 561 դեպք, որից 162 286-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ վարակման 1 774 334 դեպք, որից 30 537-ը՝ մահվան ելքով և Ֆրանսիան` վարակման 1 748 705 դեպք, որից 40 169-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

©2020 Լուր ԱյսՕր.