
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով՝
«Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։
ՀՀ-ում COVID-ի համաճարակի, 1000 մահերի ու տասնյակ հազարավոր քաղաքացիների վարակակիր դառնալու թիվ մեկ պատասխանու, փողեր լափող ու «դիմակների արքա» Արսեն Թորոսյանը հանգիստ խղճով վայելում է արձակուրդը լեռներում:
ՀՀ հազարավոր քաղաքացիներ հիվանդասենյակներում պայքարում են կյանքի համար, իսկ նախարարը «կայֆեր է անում» լեռներում՝սորոսական հերթական ապազգային, տգետ կադրը: Ժողովուրդը զարմանալի կերպով ձայն չի հանում՝պատմության գիրկը չի ուղարկում ՀՀ-ի այս սորոսական, փող լափող ու ոչինչ չանող իշխանություններին: Ոչ Արսեն Թորոսյանը, ոչ մյուս անբան նախարարները հրաժարական չեն պատրաստվում տան՝Նիկոլի Հայաստանում սորոսականները անձեռնմխելի են:
ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ այսօր պետության ղեկն ապաշնորհների ձեռքում է՝մի խմբակի, որոնք միայն աշխատավարձ են ստանում ու ոչինչ չեն անում՝բոլոր խոստումները մնացին օդում կախված: Ֆեյքոկրատիա՝դա է այսօրվա իշխանության կառավարման մոդելն ու գործելաոճը: