Поиск

Ալեն Սիմոնյանը գլխով հարվածելու դասընթացներ կկազմակերպի ԱԺ բակում



ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սորոսական, ամերիկյան գործակալական ցանցի մի մասնիկը հանդիսացող ԶԼՄ-ներից մեկի տաղավորում քմծիծաղում է թեժ աշնան հետ կապված՝չհավատալով ընդդիմության ներուժին այդ թեժ աշունը կազմակերպելու մասով:


Ամբողջ կյանքում Գրզոյի Ալեն պիտակը կրող Սիմոնյանը պետական հեղաշրջման, սորոսական, ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրված հատուկ օպերացիայի շնորհիվ հայտնվել է ԱԺ փոխխոսնակի աթոռին ու փորձում է քմծիծաղել ընդդիմության հնարավորությունների վրա:


Ժողովուրդը հոգնել էր նախկին իշխանություներից՝2018թ.-ին չի հաղթել իմքայլական պարապների թիմն ու գլխով հարվածելու գիտակ Սիմոնյանը՝ժողովուրդն այդ օրերին պատրաստ էր գնալ ցանկացածի հետևից, միայն թե երկրում բան փոխվեր:


2018-2020թթ.-ի ընթացքում Ալենն ու նրա թիմն ոչինչ չեն արել սոցիալ-տնտեսական առումներով՝ոչ մի նոր աշխատատեղ, ոչ մի ներդրում, գնաճ ու խորը հիասթափություն հասարակության բոլոր շերտերում:


Ընդդիմությունը պետք է համախմբվի և ներկայացնի հանրությանն այս իշխանությունների երկու տարվա ընթացքում խոստացած ու չիրականացված ծրագրերն ու այդ ժամանակ Ալենի ժպիտը կփոխվի՝դեմքը կընդունի տխուր սմայլիկի տեսք:

©2020 Լուր ԱյսՕր.