Поиск

Ներողություն եմ խնդրում՝ նոր եմ տեսել Ձեր գրառումը․ Dasaran.am-ի հիմնադիր




Dasaran.am-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Տիկի՛ն (Anna Kostanyan ) Կոստանյան, ներողություն եմ խնդրում՝ նոր եմ տեսնում Ձեր գրառումը: Մենք մեր կյանքի վերջին 11 տարին նվիրել ենք կրթության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու գործընթացին: Եվ այսօր մեր թիմն ունի բավարար փորձ, հմտություն, գիտելիք, պատրաստակամություն և համարձակություն՝ ամբողջությամբ ապահովելու հանրակրթական դպրոցների անխափան աշխատանքը նույնիսկ այս դժվար օրերին: