Поиск

«Բրոկերը»՝ ՍԴ դատավո՞ր


Politik.am-ի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը նախորդող տարիներին ձեռք է բերել և վաճառել շուրջ 24 անշարժ գույք:


Առաջին տպավորությունն այն է, որ նա զբաղված է եղել անշարժ գույքի բիզնեսով, սակայն հարցի արմատները ավելի հեռուն են գնում: Պարզվում է, նրա եղբայրը ՎՏԲ-Հայաստան բանկի իրավաբանական վարչության պետն է եղել, դե իսկ նշված գործարքների առարկաներն էլ հանդիսացել են հենց նշված բանկում գրավագրված գույքերը:


Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ, թեև ՍԴ-ն չդարձավ վարչապետի բնորոշած բուդկան, բայց այդ ճարպիկ անձնավորության մուտքով պայմանավորված՝ մեծ շանսեր ունի դառնալու բրոկերական գրասենյակ: