Поиск

Հունիսյան ընտրություններ. Կամ Փաշինյան, կամ հայոց պետականություն



Ճակատագրական պահ է մեր քաղաքական դաշտի առողջացման հիմքերը դնելու համար: Այդ մասին հայտարարել է իմքայլական Արման Եղոյանը:

ՀՀ-ի ապագայի համար ճակատագրական պահ է՝հայ ազգը պետք է Արման Եղոյանին և նրա հոգևոր հովիվ Նիկոլ Փաշինյանին՝իմքայլական թրքահաճո բանդային ուղարկի պատմության աղբանոց, այնտեղ, որտեղ նրանք ծնվել, մեծացել և 2018թ.-ին բերվել են իշխանության:

Արցախը հանձնած և հայոց զինվորներին թուրքի ոտքերի տակ մատաղ արած թիմը պետք է հեռանա՝այստեղ երկու կարծիք լինել չի կարող, հարցը նրանց հեռացման ճանապարհային քարտեզի մեջ է: Փաշինյանը՝քաղաքական դիակ է, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել կապիտուլյացիան ստորագրելու օրը, սակայն նա դեռ մնում է իր պաշտոնում՝ՀՀ քաղաքացիների անտարբերության և պասիվության արդյունքում:

Հունիսյան ընտրությունների արդյունքում իմքայլականները պետք է հեռացվեն քաղաքական դաշտից, եթե նրանք ցանկանան վերընտրվել՝վարչական լծակներով, ապա նրանց հեռացնելու է բանակն ու հայ ազգը՝արդեն ուժային եղանակով, ինչը ցանկալի սցենար չէ հայոց պետականության համար: Սակայն իմքայլականներն իրենց կամքով չեն հեռանալու՝նրանց բերել են թուրք-ադրբեջանական ուժերը և նրանք չեն ցանկանա, որպեսզի իրենց նախագիծ Նիկոլ Փաշինյանը տապալվի: Հունիսյան ընտրություններում կշեռքի մի նժարի վրա հայոց պետականության գոյությունն է, իսկ մյուս նժարին՝Բաքվի դրածո Փաշինյանի հայաջինջ քաղաքականության երկարաձգումը:

©2020 Լուր ԱյսՕր.