Поиск

Ստյոպա Սաֆարյանը հարվածելով ընդդիմությանը՝մեսիջ է հղում Փաշինյանին


Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հանդիպում ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Համագյուղացիները տեղեկացնում են, որ դրսից մեծաթիվ ԲՀԿ ականներ են բերվել, ավելի շատ, քան հանդիպմանը եկած գյուղացիները։ Բայց սա չեմ գրում դա ֆիքսելու համար, այլ հետևյալի. հանդիպմանը միջամտել է ոստիկանությունը, քանի որ Գագիկ Ծառուկյանը և նրա աջակիցները հրաժարվել են դիմակ կրել: Այդ մասին ՖԲ իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:



Սորոսական, գրանտակեր Սաֆարյանը սկսել է հարվածել ընդդիմությանն ու կատարել իշխանությունների ֆեյքի դերակատարություն՝հանդիսանալով Հանրային խորհրդի նախագահ ու ըստ պաշտոնի նա պետք է զերծ մնա ներքաղաքական նախասիրություններից: Բա դե Ստյոպիկին պաշտոն են տվել, պետք է չէ վարձահատույց լինի, ժողովրդական խոսք կա՝Նիկոլի լավության տակից դուրս գա:


Այժմ նա սև պիար է անում ընդդիմությանը, սակայն դա նրան ու նրա սիրելի իշխանություններին չի օգնելու՝ժողովուրդը վաղուց հասկացել է, թե ովքեր են իրենք, ինչ են իրենցից ներկայացնում և որ ամերիկյան, սորոսական ֆոնդերից են սնվում ու որ դեսպանատնից կառավարվում:

©2020 Լուր ԱյսՕր.