Поиск

Արքայադուստր Դիանայի արձանը կտեղադրվի Լոնդոնում նրա ծննդյան 60-րդ տարելիցի կապակցությամբ



Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզի առաջին տիկնոջ՝ արքայադուստր Դիանայի արձանը կտեղադրվի Լոնդոնում նրա ծննդյան 60-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ քանդակը կտեղադրվի պալատի բացատում 2021 թվականի հուլիսի 1-ին։ Այն պատվիրել էին Դիանայի որդիները 2017 թվականին ընդգծելու համար «նրա դրական ներդրումը»։


Դիանային նվիրված հուշարձանի դիզայնի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Լոնդոնում կա մի քանի վայր, որոնք նվիրված են արքայադստերը, նշում է լրատվականը։ Քենսինգթոնի այգիներում կա մանկական խաղահրապարակ՝ ի հիշատակ Դիանայի, իսկ Հայդ-պարկում՝ շատրվան։

Արքայադուստր Դիանան զոհվել է 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում ավտովթարի հետեւանքով։ Նրա մասին գրվել են բազում գրքեր եւ նկարահանվել տասնյակ ֆիլմեր։ Ըստ 2002 թվականին BBC-ի անցկացրած հարցման՝ Դիանան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը հայտնի բրիտանացիների ցանկում՝ գերազանցելով թագուհի Ելիզավետա II-ին եւ այլ բրիտանացի միապետերին։