Поиск

ԴՈԼԱՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՐԵՒՈՐ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ԱՄՆ-ՈՒՄ


ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որն իրականացնում է ԱՄՆ Կենտրոնական բանկի գործառույթներ, պահպանել է բազային մեկնարկային տոկոսադրույթը 0-0,25 տոկոսի շրջանակներում, ինչպես եւ ակնկալում էր շուկան։ Ըստ տարածված հայտարարության, ԴՊՀ-ն այս դիապազոնը պահելու է այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքի շուկայում չի գրանցվել առավելագույն զբաղվածության վիճակ եւ քանի դեռ ընդհանուր սղաճը չի կազմել երկու տոկոս։

Միաժամանակ նաեւ ԴՊՀ-ն ԱՄՆ ՀՆԱ-ի՝ ընթացիկ տարվա անկման հետ կապված բարելավում է կատարել՝ 6,5 տոկոսից մինչեւ 3,7 տոկոսի, իսկ գործազրկության կանխատեսումն էլ նվազեցրել է 9,3 տոկոսից մինչեւ 7,6 տոկոսի այս տարվա համար, եւ 6,5 տոկոսից մինչեւ 5,5 տոկոսի հաջորդ տարվա համար, ինչը նշանակում է, որ ամերիկյան արժույթը բավականին կայուն դիրքերում կլինի։