Поиск

Դպրոցներում վախի մթնոլորտ կա, միանում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին․ Նաիրա ...



Այո լուրջ ենք ասում, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա: Այս մասին իր ելույթում Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը,  որով պահանջում են նախարարի հրաժարականը:


«Հանձնարարեք օգնականներին, թող մի հատ ստուգեն, ինչպես են բազմաթիվ տնօրեններ վերահսկում ընդհուպ ուսուցիչների սոցիալական գրառումները և լայքերը»,- ասաց նա:


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը տապալել է բոլոր ոլորտները՝ մշակույթ, սպորտ, կրթություն, գիտություն և անհասկանալիորեն խաչակրաց արշավանք հայտարարել հայագիտությանը:


«Բնականաբար մենք միանում ենք «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը՝ Ձեր հրաժարականի պահանջին»,-ասաց նա:

©2020 Լուր ԱյսՕր.