Поиск

Թուրքիայում դրոնների մրցաշար կանցկացվի


Սեպտեմբերի 25-26-ը ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի Ռումքալե շրջանում (Այնթապ) տեղի կունենա Թուրքիայի դրոնների մրցաշար: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի օդագնացների սպորտի ֆեդերացիան: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք, որոնք ունեն անօդաչու թռչող սարքեր, մրցաշարին մասնակցելու համար կարող են գրանցման հայտ ներկայացնել նշյալ ֆեդերացիայի կայք էջ: