Поиск

Հնդկաստանում ֆրանսիացի կնոջը ձերբակալել են սուրբ կամրջի վրա մերկ նկարահանվելու համար



Հնդկաստանում ֆրանսիացի կնոջը ձերբակալել են Ռիշիկեշ քաղաքում սուրբ կամրջի վրա մերկ նկարահանվելու համար, հայտնում է AFP- ն:

27-ամյա կնոջն այժմ սպառնում է 3 տարվա ազատազրկում՝ Ինտերնետի մասին հնդկական օրենքը խախտելու համար:

Ֆրանսուհին բերման է ենթարկվել հինգշաբթի օրը՝ այն բանից հետո երբ համացանցում տեղադրել է իր «մերկ» տեսանյութը, որը նկարահանել է Լաքշման Ջուլա կախովի կամրջի վրա, որտեղ լեգենդար The Beatles խումբը 1960-ականներին նկարահանել է իր տեսահոլովակը:


Արտասահմանցի կնոջ արարքը վրդովմունք է առաջացրել նաեւ իրավապահների շարքերում:

«Միգուցե Ֆրանսիայում նման բաները կասկածելի չեն համարվում: Բայց Ռիշիկեշը սրբազան վայր է, եւ Լաքշման Ջուլան այն վայրն է, որտեղ Ռաման, նրա եղբայր Լակշմանան եւ նրա կինը՝ Սիտան (հնդկական պանթեոնի աստվածները) անցել են Գանգեսը»,- ասել է ոստիկանության բաժնի պետը, որտեղ պահվում է կինը:

Ոստիկանությունը պարզել է միայն ձերբակալվածի անունը` Մարի-Էլեն: Հայտնի է, որ նա մարտին՝ դեռեւս կորոնավիրուսային սահմանափակումների ներդրումից առաջ է ժամանել Ռիշիկեշ:

Բացի անկեղծ տեսանյութերից, կինը նաեւ բազմաթիվ մերկ լուսանկարներ է արել Հնդկաստանի իր համարում:

Նա հայտարարել է, որ ինքը զբաղվում է ուլունքաշարերի ցանցային վաճառքով, եւ նկարներն արվել են բիզնեսը խթանելու համար: