Поиск

Էդմոն Մարուքյանը «ճշտի մեջ է». Արման Սահակյանը քրեական տարրերով «աճեցնում» է ԼՀԿ-ն




Նիկոլ Փաշինյանն ամեն օր հայտարարում է, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ժողովրդավարություն է հաստատվել՝ընտրություններն անցնելու են ազատ և թափանցիկ, սակայն իրականում ՀՀ-ում Նիկոլի օրոք հին բարքերն են հաստատվում: Փաշինյանի գիտությամբ ԼՀԿ-ից կերտվում է ազդեցիկ կուսակցության կերպար:


«Միամիտ լոռեցի» Էդմոն Մարուքյանը, ով «աղջիկ ժամանակներում» սնվում էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աջ և ձախ ձեռքից՝կախված Միշիկի տրամադրությունից, այսօր կամասուտրայի բոլոր նորմերին համաձայն պարկել է պետական դավաճան, հողատու, Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի տակ:


Նախկինների պրոյեկտ Մարուքյանը, ով ժամանակին Սասուն Միքայելյանից դաստիարակչական ապտակ կերավ, այժմ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ կրկին ցանկանում է մի լափամանից սնվել՝այդ հարցում Մարուքյանին ակտիվորեն աջակցում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արման Սահակյանը:


ԱԺ-ում գտնվելու կարճ ժամանակահատվածում Սահակյանը զբաղված էր հեռախոսով խաղեր խաղալով՝մանդատ ստանալով նախկինների դաբրոյով: Այժմ Արման Սահակյանը դարձել է Մարուքյանի «շեստյորկան»՝ձայներ հավաքելով տարբեր թաղային հեղինակությունների, քրեական տարրերի միջոցով:


Արման Սահակյանն ու Էդմոն Մարուքյանը պոկ չեն գալիս Փաշինյանի պտուկներից՝ծծելով քաղաքական դիվիդենտներ:


Լուրեր են շրջանառվում, որ Արման Սահակյանն օգտագործելով իր կապերը քրեական աշխարհում և ահռելի ֆինանսական միջոցները ձայներ է գնում ապագա ընտրություններում «միամիտ» Էդմոնի համար: «Ճաղատ կիրովականցին» Նիկոլի դաբրոյով պետք է ձայներ փախցնի Փաշինյանի իրական մրցակիցներից:


Մինչև 2018թ.-ը նախկինների հետույքը գլխավերևում պարզած Արման Սահակյանն այժմ նոր քաղաքական «կրիշ» է փնտրում՝դրա համար լծվել է Մարուքյանին քաղաքականապես աճեցնելու ու արհեստական ճանապարհներով՝մարդկանց գնելով, ահաբեկելով, Մարուքյանի էլեկտորատն ավելացնելու գործողություններին:


Արման Սահակյանին ընդհանրապես չի հետաքրքրում, թե Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն ու դարձել հազարավոր զինվորների մահվան պատճառ՝նրան հետաքրքրում է միայն իր բիզնեսների բարգավաճումն ու գործող իշխանությունների համար ծառայություններ մատուցելը՝ժամանակները փոխվում են, իսկ ծառայի հոգեբանությամբ մարդիկ ուղղակի նախընտրում են փոխել դիրքն ու ընտրել նոր «քաղաքական պարտնյոր»:


Մարուքյանն ԱԺ ամբիոնից խոսում է ժողովրդի հոգսերի մասին, քննադատում է Փաշինյանին և խայտառակ կապիտուլյացիան Արցախում, իսկ իրականում Էդմոնը վաղուց կույս չէ՝նրա քաղաքական «կարմիր խնձորը» գտնվում է նախկինների ձեռքում, իսկ այսօր քաղաքականապես «սեռահասուն» Մարուքյանին շահագործում է Նիկոլ Փաշինյանը: «Լա Նիկոլ», «Լա Արման» ասելով միամիտ լոռեցին ցանկանում է ԱԺ-ում պահպանել ԼՀԿ-ի դիրքերն ու «տասովշիկ» Սահակյանի ջանքերի շնորհիվ բարելավել այդ դիրքերը: