Поиск

«Այս ավանտյուրան կարող է ադրբեջանական կողմի և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ ներքաղաքական...


Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ 2016 թ․-ին ադրբեջանական ապրիլյան ավանտյուրան հետևանք էր նաև հայկական կողմին թերագնահատելու և հայագիտական հետազոտությունների թուլության, ասել եմ միշտ։ Ես կարծում էի, որ հաջորդ անգամ թշնամին ավելի խելոք կգործի, բայց առավելագույնը որ նրանք կարողացան անել առաջին օրը, ապրիլյանի տրամաբանության շարունակումն էր՝ պարզապես այլ մասշտաբներով։

«Բազմոցային զորքերի» ներկայացուցիչ չեմ, դրա համար չեմ ուզում գրել, թե ինչ է պետք անել, վստահ եմ՝ պատկան մարմինները դա շատ լավ հասկանում են։ Այս ավանտյուրան կարող է ադրբեջանական կողմի և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ ներքաղաքական ֆիասկոյով ավարտվել»։






©2020 Լուր ԱյսՕր.