Поиск

Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է.


Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

«Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։ Միջազգային հանրությունն էլ (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։

Ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է։ Բայց պատերազմի արդյունքները արձանագրվում են կարգավորման փաստաթղթերում, իսկ դրա համար միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ, կարևորագույն նշանակություն ունեն դիվանագիտական և քարոզչական ուղղությունները։


Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սևերին» սատկացնելուն և պողոսներին դուխ տալուն։

Ադեքվատ չեք, սթափվեք», - գրել է Ենոքյանը։