Поиск

epress֊ը ԱՄՆ֊ի կողմից է ֆինասավորվում, այսինքն ԱՄՆ գործակալական ցանցն է գործում Հայաստանում

Վահան Իշխանյանը գրում է՝



«Հրապարակ» թերթը հայտնում է որ Արթուր Վանեցյանի վրա քրեական գործ են սարքում ապօրինի զենքի հոդվածով, մի զենքի համար որը հայտնաբերել են ԱԱԾ֊ի զինանոցում։

ԱԱԾ սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին նախ համոզել են, հետո ստիպել, իսկ վերջում վախեցրել, որ ցուցմունք տա այն մասին, թե իբր հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

Հարցաքննության են կանչել նաև սպառազինության բաժնի ձերբակալված պետի կնոջը, ով նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան նախ համոզել են, որ ամուսնուն ստիպի ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել են՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»:

Թորոսյանի կնոջ հարցաքննությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։ Կեսգիշերին նրան բաց են թողել:



...

Եթե այս ամբողջը ճիշտ է, ուրեմն, իշխանությունը առանց որևէ արգելակ, ամեն ինչի ընդունակ անձանց ձեռքում է, որ 37 թիվ են սարքում երկրի գլխին։ Իսկ այն որ հավանական է ճիշտ կլինի այս պատմությունը, ցույց են տալիս իր համար անընդունելի անձանց դեմ պայքարի վարչապետի արդեն հայտնի մեթոդները՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջիկների և ծեր հոր նկատմամբ ճնշումները։

Այս ամենը ավելի վտանգավոր է դառնում երբ բացահայտվում է տակը աշխարհաքաղաքական շահերը՝ Հայաստանը դարձել է սառաը պատերազմի մարտադաշտ՝ և հալածանքի են ենթարկվում բոլոր նրանք ովքեր գնահատում են հայ֊ռուսական դաշինքը որպես Հայաստանի անվտանգության երաշխիք։

Խնդրեմ, այս ամենի ինֆորմացիոն հովանավորներն են ԱՄՆ֊ից ֆինասավորվող զլմ֊ները որ իրենց նախագծերում գրել են՝ մարդու իրավունքներ ֆլաններ ֆստաններ։

Ահա դրանցի մեկը՝ epress-ը.

Երեկ Արթուր Վանեցյանին ԱԱԾ էին կանչել այն մեղադրնքով թե իբր ԱԱԾ տնօրենի պաշտոնում սխալ նշանակում է արել։ Ապա լրագրողներին ասել է «Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ»։

Epress-ը վերնագիր է դրել «ԱԱԾ հրավիրված Վանեցյանը չի բացառում, որ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ» բաց թողնելով Տեր֊Պետրոսյանի անունը, և դրել է Վանեցյանի և Չեչենիայի նախագահ Կադիրով լուսանկարը։ Ակնարկը պարզ է ԱԱԾ հրավիրվելը կապել են նրա Ռուսաստանի հետ կապերի հետ, մանավանդ որ Փաշինյանի աներձագը Վանեցյանին մեղադրել էր իբր կապված է Ռուսական հատուկ ծառայություններին։

այ սա հենց կոչվում է մաքուր մանիպուլացիա, կեղծ պատկեր է ստեղծվում վարկաբեկելու համար Փաշինյանի լուրջ հակառակորդին։ Եթե բարեխղճություն ցուցաբերեին և Տեր֊Պետրոսյանի անունը դնեին և օրվա լուսանկարը որ նա ԱԱԾ֊ից դուրս գալուց հետո հարցազրույց էր տալիս, մանիպուլացիա չէր լինի։

Ինչո՞ւ շատ պարզ, epress֊ը ԱՄՆ֊ի կողմից է ֆինասավորվում, այսինքն ԱՄՆ գործակալական ցանցն է գործում, և վարկաբեկում է բոլոր այն ուժերին որոնք խոչընդոտում են Հայաստանում Ռուաստանի հետ ռազմական դաշինքը խորտակելու ՆԱՏՕ֊ի ծրագրին։

Իդեպ, epress-ի խմբագիրը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։


https://www.facebook.com/534168200/posts/10157476220528201/?d=n