Поиск

Փաշինյանը 5 միլիոն բնակչությամբ ՀՀ-ի մասին երազ է տեսել


Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը 5 միլիոն բնակչություն ունենալու մասով Նիկոլ Փաշինյանի պլաններն իրատեսական չի համարում։



«Տեսականորեն հնարավոր, սակայն ոչ այնքան իրատեսական։ Իսկ բնական աճի տեսանկյունից սա անիրատեսական է։ Դրա մասին անիմաստ է խոսելն անգամ, այստեղ միակ գործոնը մնում է միգրացիան, որը ծանրակշիռ սոցիալական խնդիր է, որը ենթադրում է տնտեսական ու սոցիալական ոչ անգամ աճ, այլ թռիչք։ Իսկ այդ թռիչքը մոտակա ժամանակներում այնքան էլ լուրջ չեմ համարում»,-նշել է մասնագետը:


Փաշինյանը հերթական հեքիաթը պատմեց 2050թ.-ի դրախտավայր Հայաստանի մասին, իսկ ժողովուրդը լուռ լսում է նրա ստերն ու փողոց դուրս չի գալիս: Հանրությունը պետք է կոշտ արձագանքի իմքայլական սուտասանների իշխանության հայտարարություններին՝նրանք կեղեքում են ժողովրդին՝կերակրելով 2050թ.-ին լավ կյանք ունենալու ստերով:

Դեմոգրաֆիկ առումով էլ Հայաստանը ծանր վիճակում է՝մեծ արտագաղթը զսպում է միայն COVID-ն ու դրանով պայմանավորված սահմանների փակ լինելու հանգամանքը:


Նիկոլը 5 միլիոնանոց Հայաստանը երևի երազում է տեսել կամ Ենոքավանում մաթեմատիկա չեն անցել՝արտագաղթող երկրում չի կարող լինել թռիչքաձև ծնելիություն ու աննախադեպ ներգաղթ:

©2020 Լուր ԱյսՕր.