Поиск

Պահանջեք դպրոցներից տրամադրել գրություն, որ դիմակի կրումը չի վնասում երեխաների առողջությանը....


«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Այս օրերին ինձ շատ են գրում այն մասին, թե ինչպես կարելի է համոզվել, որ դիմակի կրումը չի վնասելու երեխաների առողջությանը:

Սիրելի ծնողներ, պահանջեք դպրոցներից ձեզ տրամադրել Առողջապահության նախարարության կողմից հաստատված գրություն, ըստ որի դիմակի կրումը չի վնասում երեխաների առողջությանը: Պահանջեք նաև, որ դրան կցված լինի բժշկական եզրակացություն:

Եթե նման գրություն տրամադրեն՝ չնայած խիստ կասկածում եմ, խնդրում եմ այն հրապարակեք»: