Поиск

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿԱՇԽԱՏԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐ


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ եւ Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունով ուղեւորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ:  

Երեւանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15-ին (ժամանումը՝ Գյումրի, 11:25-ին), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը՝ Երեւան, 20:05-ին):  Երեւան-Գյումրի-Երեւան մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ: Մանրամասների համար՝ https://www.railway.am/։