
Եվրոպացիների մահացության պատճառներից մեկը շրջակա միջավայրի գործոնն է, այդ թվում՝ օդի աղտոտվածությունն ու անոմալ շոգը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի հրապարակած տվյալներից։ Այսպես յուրաքանչյուր ութերորդ եվրոպացին մահանում է շրջակա միջավայրի ցածր որակից։ Զեկույցում նշվում է, որ այս գործոնի եւ մահացության միջեւ կա ուղիղ կապ։
«Այդ մահացությունները կարելի է էականորեն կրճատել, եթե ջանքներ ներդրվել՝ շրջակա միջավայրի որակը բարելավելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Այսպես, օդի աղտոտվածությունը հատկապես Եվրահանձնաժողովում համարում են մարդու առողջության վտանգավոր վատթարացման պատճառներից մեկը։ Օդի աղտոտվածությունից ամեն տարի մահանում է եվրոպական ցամաքում 400 հազար մարդ։ Օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել դիաբետ, թոքերի հիվանդություն, քաղցկեղ։ Օդի աղտոտվածությունը կարող է նպաստել նաեւ կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացության թվի աճին։