Поиск

Եվրոպական ինդեքսները նվազել են՝ բացառությամբ ռուսականի


Եվրոպական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.


Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 13208.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 5023.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 6003.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.27%-ով և կազմել 1216.59 կետ: