Поиск

Եվրոպայի 5 խոշորագույն տնտեսությունների ֆինանսների նախարարները ԵՄ-ին կոչ են արել թվային արժույթի...


Եվրոպայի 5 խոշորագույն տնտեսությունների ֆինանսների նախարարությունները ԵՄ-ին կոչ են արել թվային արժույթի խիստ կանոններ սահմանել, հաղորդում է Reuters-ը:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Նիդերլանդների ֆինանսների նախարարները հայտարարել են, որ Եվրահանձնաժողովի կողմից մշակված նոր կանոնները պետք է ուղղված լինեն դրամային սուվերենության  պահպանմանը:


5 երկրները հայտարարում են, որ դեռ պարզ չէ, թե որքան ամուր է թվային արժույթը կապված գործող արժույթի հետ, եւ եթե կա վտանգ ֆինանսական շուկաների կայունության համար, ապա այն պետք է արգելել : Այս մասին հայտարարել է նախարար Օլաֆ Շոլցը:

©2020 Լուր ԱյսՕր.