Поиск

ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան՝ առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: