Поиск

Facebook Inc-ը ատելության հրահրման վերահսկման համար աուդիտ կանցկացնի



Facebook Inc-ը ատելության հրահրման վերահսկման համար աուդիտ կանցկացնի:

Սոցցանցը մտադիր է նման քայլ գնալ, քանի որ իր խոշոր գովազդատուները, ինչպես օրինակ՝ Unilever-ը եւ Starbucks-ը, աջակցել են «Բավական է ատել հանուն շահույթի» արշավին, որը սկսվել է ԱՄՆ քաղաքացիական իրավունքների պաշտպանման խմբերի կողմից: Նրանք կոչ են անում արգելել գովազդը Facebook-ում:

Մեդիայի չափմամբ զբաղվող ընկերությունը՝ Media Rating Council-ը , աուդիտ կանցկացնի, որպեսզի գնահատի, թե ինչպես է սոցցանցը պաշտպանում գովազդատուներին վնասակար կոնտենտի կողքին նրանց գովազդի հայտնվելուց:

Աուդիտի անցկացման ժամկետն ու մասշտաբները չեն նշվում:

Ավելի վաղ Ford Motor Co-ն եւ Coca-Cola-ն դադարեցրել էին սոցցանցում գովազդի տեղադրումը 30 օրով: