Поиск

Արևմուտքը չգնահատեց ՀՀ-ի իշխանությունների հակառուսականությունը


Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10 000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար:



Իհարկե լավ է, որ Արևմուտքն աջակցում է ՀՀ-ին, որն Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով այժմ ունի ռեկորդային վատ ցուցանիշներ համավարակով, սակայն ՀՀ իշխանություններն արևմտյան բազմամիլիարդանոց ներդրումներ էին խոստանում 2018թ.-ին: Շուտով արդեն 2021թ.-ն է, սակայն ոչ մի դոլար ներդրում Արևմուտքից չի արվել:


Այսինքն, ՀՀ-ի իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, հակասական հայտարարությունները ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ին հասցեին, Բրյուսելում ու Վաշինգտոնում չեն գնահատվել:


ՀՀ իշխանությունների կարծիքով Մոսկվայի դեմ ակցիաներ անելով կամ ՌԴ-ի հասցեին քննադատություն հնչեցնելով նրանք ի պատասխան կստանան արևմտյան ներդրումներ ու աջակցություն, սակայն Արևմուտքն ինչպես միշտ խաբեց իրենց կլիենտներին, ոչ մի դոլար կամ եվրո ներդրում, իսկ հայ-ռուսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են:


ՀՀ-ն այսօրվա իշխանությունների պատճառով կորցրեց թե Արևմուտքի, թե ՌԴ-ի դրական վերաբերմունքը, քանի որ փորձում էր հակառուսական հռետորաբանության շնորհիվ սիրաշահել ամերիկացիներին ու եվրոպացիներին՝չստացվեց:

©2020 Լուր ԱյսՕր.