Поиск

Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր


Սեպտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։   Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների։