Поиск

Գերմանիայից արձագանքել են Լեոնիդ Ռոշալի՝ Նավալնիի հարցով համատեղ փորձագիտական խումբ ստեղծելու....

Գերմանիայի Դաշնային բժշկական պալատից հայտնել են, որ չեն կարող մասնակցել Ալեքսեյ Նավալնիի գործի հետաքննությանը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բժշկական միությունն այդպես է մեկնաբանել ՌԴ Ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալի առաջարկը ռուս և գերմանացի գործընկերների համատեղ փորձագիտական խումբ ստեղծելու մասին, որպեսզի պարզեն Նավալնիի տարբեր ախտորոշումների պատճառը: Գերմանական գերատեսչությունից նաև մտահոգություն են հայտնել կապված ընդդիմադիր գործչի առողջական վիճակի հետ և աջակցություն հայտնել դաշնային կառավարության պահանջին, որով ՌԴ-ին կոչ է արվում հետաքննել Նավալնիի ինքնազգացողության վատացման հանգամանքները:   Գերմանիայի դաշնային բժշկական պալատից հայտնել են, որ երկրի օրենքների համաձայն՝ հետագա հետազոտությունները կարող են նախաձեռնել միայն հիվանդի հարազատները: Նշենք, որ քիչ առաջ հաղորդվել էր, որ Նավալնիին, որը գտնվում է Բեռլինի Charite հիվանդանոցում, դուրս են բերել կոմայից: Նրան Գերմանիա էին տեղափոխել օգոստոսի 22-ին Օմսկի հիվանդանոցից, ուր նա հոսպիտալացվել էր օգոստոսի 20-ին, երբ վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս: Հիշեցնենք, որ նախօրեին Ռոշալի առաջարկը մեկնաբանել էր նաև Նավալնիի կինը՝ հայտարարելով, որ բժիշկ Լեոնիդ Ռոշալը չպետք է որևէ առնչություն ունենա իր ամուսնու բուժման հետ:


©2020 Լուր ԱյսՕր.