Поиск

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՐԱԿԸ


Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները․ Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը։ «Կոչ եմ անում հակամարտության երկու կողմերին դադարեցնել մարտական գործողությունները։ Մասնավորապես՝ հարվածները քաղաքներին եւ գյուղերին»,- ասել է Մաասը։ Նա շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հրաժարվել ուժային մեթոդների կիրառումից՝ հօգուտ առարկայական բանակցությունների։