Поиск

31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել


Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։ Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։ Ավելի վաղ Հայր Գեղարդի զարմիկն էր զոհվել: Հայր Սուրբը համարում է, որ իր հետ ամեն ինչ լավ է և շուտով կվերադառնա ռազմաճակատ: