Поиск

«Նոր Հայաստանի «ամենաարդար» դատավորը.Արթուր Ղազինյան


Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իմ կողմից ներկայացված հանցագործության հաղորդումը ՀՔԾ և Գլխավոր դատախազության կողմից մերժումը դատարան բողոքարկելու առաջին նիստը հետաձգվեց մեկ ամսով՝ դատավորի գերծանրաբեռնված լինելու և 80 Էջ ծավալով գործին ծանոթանալու ժամանակ գտնելու համար։

Հիմա ուշադրություն. «Դատալեքս» տեղեկատվական համակարգից երևում է, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այս պահի դրությամբ իր վարույթում ունի ընդամենը 5 (հինգ) քրեական գործ, մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ցանկացած դատավորի վարույթում գտնվում է նվազագույնը 100 գործ։

Ժամանակ չունի, շատ զբաղված է . . .

Եթե հիշում եք, Փաշինյանը մի առիթով հայտարարեց, որ «կա՞ որևէ դատավոր, որ իր ցանկությունը չկատարի»։

Փաստորեն ինքը ճիշտ էր, հատկապես երբ խոսքը վերաբերվում է իր իշխանության ժամանակ նշանակված դատավորներին։

Մանվել Շահվերդյանի կարիերան սրընթաց աճ է արձանագրել հենց Փաշինյանի իշխանության օրոք։ Այսպես, 2019թ. նոյեմբերի 29-ին նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020թ.-ի մայիսի 5-ին նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պետք է պարզել, թե ի՞նչն է այդքան վախեցրել «ժողովրդի» վարչապետին . . .

©2020 Լուր ԱյսՕր.