Поиск

Պարենի համաշխարհային գներն աճել են երրորդ ամիսն անընդմեջ



Օգոստոսին պարենի համաշխարհային գներն աճել են երրորդ ամիսն անընդմեջ: Առաջին հերթին, աճել են հացահատիկի, բուսայուղի եւ շաքարավազաի գները՝ հայտնել է ՄԱԿ-ի պարենի գործակալությունը (FAO):

FAO-ն հայտնել է, որ ամբողջ աշխարհում հացահատիկի գնի ինդեքսը օգոստոսին աճել է 1,9 տոկոսով՝ համեմատած անցած ամիսների հետ եւ 7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա հետ:

FAO-ի տվյալներով՝ ամենից շատ աճել են  սորգոյի, գարու եւ բրձնի գները:


Բուսայուղի գների ինդեքսն աճել է 5,9 տոկոսով:

Արմավենու յուղի գների աճին նպաստել է հիմնական արտադրող երկրներում արտադրության դանդաղեցումը:

Շաքարավազի միջին գներն աճել են 6,7 տոկոսով՝ Եվրամիությունում եւ Թաիլանդում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արտադրության կրճատման հետեւանքով:

Կաթնամթերքի գնի ինդեքսը գրեթե չի փոխվել:

Մսի գնի ինդեքսը եւս մնացել է կայուն վիճակում:

«Եգիպտացորենի ռեկորդայինբերքատվություն է կանխատեսվում Արգենտինայում եւ Բրազիլիայում, այն դեպքում, երբ սորգոյի համաշխարհային արտադրությունն աճում է 6 տոկոսով: Ակնկալվում է ,որ 2020 թվականին բրնձի համաշխարհային արտադրությունը եւս կհասնի ռեկորդային ցուցանիշի՝ 509 մլն տոննա»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: