Поиск

Նյու Յորքում մետրոյի գնացքը նետված առարկային հարվածելուց հետո դուրս է եկել ռելսերից


Նյու Յորքում մետրոյի գնացքը ռելսերին նետված առարկային հարվածելուց հետո դուրս է եկել ռելսերից, գրում է abc7ny.com կայքը: 


Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ Մանհեթանի Չելսի շրջանում: Վթարից հետո տրանսպորտային միջոցից մոտ 135 մարդ են տարհանել, տուժածների մասին տեղեկություն չկա: 


Նշվում է, որ անցուղու վրա բեկորներ նետած անձը ձերբակալվել է: 


«Դեպի հյուսիս սլացող գնացքը 14St-8th Av կայարանի մուտքի մոտ բախվել է ճանապարհի երթևեկելի մաս նետված բեկորներին, ինչի հետևանքով գնացքի անիվը դուրս է եկել ռելսերից»,- հայտնել է Նյու Յորքի տրանսպորտի վարչության ժամանակավոր ղեկավար Սառա Ֆայնբերգը: