Поиск

Գնել Հասրաթյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար


ՀՀ վարչապետի որոշմամբ Գնել Հասրաթյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնում: Մեկ այլ որոշմամբ նա ազատվել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է e-gov.am-ը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։