Поиск

Սինանյանը ԼԳԲՏ-ի լոբբիստ ու ամերիկյան 5-րդ շարասյան մասնիկ


Մենք ունենք ուժեր, որոնք 5-րդ շարասյան դեր են խաղում, դրանք Հայաստանում են, նրանց ածանցյալներն էլ կան, որ դրսում են անում նույն բանը։ Այդ մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:



ԼԳԲՏ ծիածանագույն դրոշը աջ ձեռքում, ԱՄՆ-ի անձնագիրը ձախ ձեռքում, գումարները գրպանում Սինանյանը խոսում է 5-րդ շարասյունների մասին, որոնք գործում են ՀՀ-ում: Հիանալի բացահայտում՝Սինանյանն իհարկե նկատի ունի իմքայլականների, սորոսականների իշխանությունը՝իրենց սրբապիղծ կոնվենցիաներով, ինքն իրեն՝իր ԼԳԲՏ համայնքի աջակցությամբ ու ամերիկյան գործակալ հանդիսանալու հանգամանքով:


Սփյուռքի նախարարությունը կազմաքանդած ու սփյուռքի հետ ոչ մի աշխատանք չտանող պարապ ամերիկահայը, ով թողնելով Գլենդելը 2018թ.-ից սկսեց շատ սիրել Հայաստանն ու վերադարձավ՝դե ամերիկյան հատուկ ծառայություններից ստացավ հրահանգ, որ «դու մեզ անհրաժեշտ ես Հայաստանում», եկել է Երևան ու այժմ շատ է սիրում Հայաստանը՝մինչև այս ինչի էր Գլենդելի քաղաքապետ, ոչ ոք չգիտի: Ինչու օրինակ ՀՀ-ի որևէ քաղաքի քաղաքապետ չէր՝այդ ժամանակ նրանց սորոսական, ամերիկյան թիմն իշխանության չէր, դա է պատճառը:


Պաշտոն ստանալուց հետո շատերն են սկսում դառնալ հայրենասեր՝Սինանյանը դրա վառ օրինակ:

©2020 Լուր ԱյսՕր.