Поиск

Գրզոյի Ալենը քամահրանքով է խոսում ՀՀ հպարտ քաղաքացիների հետ

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ սահմանները վերաբացելու և չվերթները վերականգնելու ուղղությամբ, ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:



«Առանց ձեր ասելու բանակցում ենք: Դուք ուզում եք, որ Ռուսաստանում հաստատված կանոնները փոխե՞նք: Տամ հեռախոսը՝ զանգի Ռուսաստանի դեսպանին, եթե կարող ես՝ համոզի: Մի բան ֆիքսենք՝ հիմա սահմանները չեն բացվելու, Ռուսաստանը, Վրաստանը թույլ չեն տալիս», - ասաց Սիմոնյանը:


Գրզոյի Ալենը, էժանագին սերիալների դերասանն ու գլխով հարվածելու գիտական աստիճան ունեցող իբր քաղաքական գործիչը քամահրանքով է խոսում ժողովրդի հետ՝այն ժողովրդի, որ ցանկանում է փախնել Նիկոլի ու Ալենի Հայաստանից, նրանցից զզված ու հիասթափված:


Ալենն էլ դարձել է հարց լուծող՝աշխարհ կանգնի իջնող կա, դեսպանի հեռախոսն է առաջարկում քաղաքացուն՝վերին աստիճանի ցինիզմ քաղաքացիների նկատմամբ, ովքեր սոված կանգնած են ԱԺ-ի դիմաց, այն ԱԺ-ի, որի փոխխոսնակը Գրզոյի Ալենն է:


Ժողովուրդը նոր է սկսում հասկանալ, թե ովքեր են եկել իշխանության, պարապների, անփորձ ու անկուշտ ջահելների, սորոսական անհայրենիքների ու հակառուսական գծի մեջ խորացած մի հավաքական: