Поиск

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունները վավերացնելուն: ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝ Բուլղարիայի Հանրապետության հետ, Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) հետ և Գերմանիայի Դաշնության հետ, ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: