Поиск

Ֆրանսիական Դեսինում հայ ցուցարարների վրա Գորշ գայլերի հարձակումներից հետո 4 անձ ձերբակալվել է....



Ֆրանսիական Le Parisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցը օդոստոսի 25-ին անդրադարձ է կատարել  ֆրանսիական Դեսին քաղաքում ֆրանսիահայ ցուցարարների եւ թուրք Գորշ Գայլականների բախումներին եւ դրանց հետեւանքներին։  Նշենք, որ հուլիսի 24-ի խաղաղ հանրահավաքին ժամանակ տեղի էին ունեցել հարձակումներ ֆրասահայ խաղաղ ցուցարարների վրա։ Որի ընթացքում Թուրքիայի դրոշը կրող մի  քանի տասնյակ  զինված երիտասարդներ հարձակում կատարեցին ցուցարարների ուղղությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։  Հարձակումն իրականացնողները իրենց ներկայացրել էին որպես թուրքական «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներ։ Կա չորս ձերբակալված, որոնց նկատմամաբ հարուցվել է քրեական գործ, նրանց  կազմակերպիչը՝  Ահմեդ Չեթինը, սեպտեմբերի 17-ին կկանգնի դատարանի առջեւ։ 

Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են: