Поиск

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում. Արայիկ Հարությունյան



Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ըմբռնումով է վերաբերվում իր հրաժարականը պահաջողների պահանջներին ու գործողություններին:


Հարցին, թե տեսնո՞ւմ է թերություններ, որ կարող է իր հրաժարականը պահանջելու պատճառ լիներ, նա պատասխանեց. «Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետեւ ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում մշակույթի եւ սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս եւ այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհություններ: