Поиск

Ամուլսարի համայնքների բնակիչները հայտարարել են Ռուբեն Հախվերդյանիցիրենց հիասթափության մասին


Ձեր համերգի սակավամարդությունը, չնայած նախապես արված հայտարարությանը և հրավերին, ակնհայտ ապացույցն է այն բանի, որ այսօր այդ մարդիկ, ում դուք աջակցում եք, չեն ներկայացնում համայնքը, իսկ նրանց գործողությունները ընդունելի չէ համայնքների բնակիչների կողմից։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն՝ արձագանքելով Ռուբեն Հախվերդյանի նախօրեին Ամուլսար կատարած այցին։

«Հարգելի պարոն Հախվերդյան, «Ամուլսարի հանք» նախաձեռնությունը Ամուլսարի հանքի համայնքների բազմաթիվ բնակիչների անունից հիսասթափություն է հայտնում երեկ Ամուլսար կատարած Ձեր այցի կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր արվեստը և խիստ հիասթափված ենք, որ երեկ այցելելով մեր մարզ դուք այդպես էլ չեղաք մեր համայնքներից որևէ մեկում, ավելին Ձեր բացահայտ աջակցությունը ցուցաբերեցինք և այցելեցիք մեր համայնքները սոցիալական ծանր իրավիճակի հասցրած, վախի մթնոլորտում պահող, ապօրինություն իրականացնող մի խումբ անձանց:

Այնուամենայինիվ, մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցաք ինքներդ համոզվելու, որ մի քանի մարդկանցից կազմված խումբը չի ներկայացնում համայնքի մեծամասնությունը ու նրանց տրամադրությունները: Ձեր համերգի սակավամարդությունը, չնայած նախապես արված հայտարարությանը և հրավերին, ակնհայտ ապացույցն է այն բանի, որ այսօր այդ մարդիկ, ում դուք աջակցում եք, չեն ներկայացնում համայնքը, իսկ նրանց գործողությունները ընդունելի չէ համայնքների բնակիչների կողմից:

Մենք հուսով ենք, որ դուք կվերանայեք Ձեր դիրքորոշումը Ամուլսարի հարցում` ի շահ Ամուլսարի համայնքների հազարավոր բնակիչների և մենք հնարավորություն կունենաք ներկա գտնվելու Ձեր համերգին Ամուլսարի հանքի համայնքներից որևէ մեկում»,- նշված է հայտարարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո