Поиск

Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացման չօգտագործված ներուժ կա



ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:

«Կարևորել եմ հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել եմ տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:

Վերահաստատել ենք երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

Համոզմունք եմ հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

©2020 Լուր ԱյսՕր.