Поиск

Հայկ Մարությանին չպետք է փոխարինի մեկ այլ անփորձ երիտասարդ


Շրջանառվող լուրերի համաձայն` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու:



Մարությանի հրաժարականը միակ ելքն է նրա ու իմքայլականների համար, քանի որ Երևանի բազմաթիվ խնդիրները նրա օրոք չեն ստանում լուծում, իսկ քաղաքական և մայրաքաղաք ղեկավարելու փորձ չունեցող Մարությանն ավելի լավ է շարունակի իր գործունեությունն այլ ոլորտներում:


Սակայն Մարությանի հավանական հրաժարականի պարագայում իմքայլականների կադրային բազան այդքան էլ հարուստ չէ՝ցանկացած այլ անփորձ կադրի նշանակումը նույնպես հանգեցնելու է հասարակության սուր քննադատությանը: Եթե պետք է փոխվեն անուններ՝Մարությանին փոխարինի ասենք Պողոսյանը, ապա ոչ մի արդյունավետ կառավարման մասին խոսք լինել չի կարող:


Երևանցին սպասում է մայրաքաղաքի կյանքի որակական փոփոխություն՝տրանսպորտից մինչև կանաչապատում: Նոր քաղաքապետը պետք է կենտրոնանա ոչ թե սեփական անձի պիարի վրա, այլ խնդիրներ լուծելու ու ավելի շատ ականջալուր լինի ընդդիմության, հասարակության քննադատությանը, քանի որ դա միտված է Երևան քաղաքի բազմաբնույթ խնդիրների լուծմանը: