Поиск

Հայրենադարձությունն անհնար է կազմակերպել Սինանյանի ու Հայրապետյանի օրոք




Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել , որպեսզի սփյուռքահային տանք հույս, որ ինքը կարող է վերադառնալ հայրենիք, հաստատվել Հայաստանում, որտեղ կստեղծվեն պայմաններ, ուր նա կկարողանա գոնե սկզբնական շրջանում ստանալ անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի մնա եւ ստեղծագործի մեր անկախ հայրենիքում։ Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:


ՀՅԴ կարևոր մեսիջներ է հղում թե ՀՀ-ի քաղաքացիներին, թե Սփյուռքին, որտեղ ՀՅԴ-ն միշտ էլ ուժեղ դիրքեր ու ազդեցություն է ունեցել: Սակայն ՀՀ այսօրվա կառավարությունից անհնար է ակնկալել հայրենադարձության կյանքի կոչում:


Հայրենադարձությունն այժմ թողնվել է Սփյուռքի նախարարությունը կազմաքանդած, մեծ թվերի սիրահար Մխիթար Հայրապետյանին, ինչպես նաև ԼԳԲՏ դրոշակակիր, ամերիկյան ազդեցության գործակալ, ռուսաֆոբ Զարեհ Սինանյանին, ով ցանկանում է ՀՀ-ում արաբների և այլազգիների բնակեցնել:


Այսպիսի թիմով ոչ միայն հայրենադարձություն չի կազմակերպվի, այլ տեղացիների՝ՀՀ քաղաքացիների արտագաղթն անհնար է դադարեցնել: Լուրջ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո, երբ ՀՀ կառավարության մեջ ներկա կլինեն ազգային, հայրենասիրական, պահպանողական ուժեր: