Поиск

ՀԴՄ-ՆԵՐԸ ՀԵՍԱ ԱՆՋԱՏԵՆՔ, ՏԵՍՆԵՆՔ ՈՆՑ ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՒ. ՎԱՂԸ ՄԵԾ ԱԿՑԻԱ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ..


Մաքսազերծման գների փոփոխությունների դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ, որոնք նախ կառավարության շենքի մոտ էին բողոքի ակցիա իրականացնում, ապա քայլերթով տեղափոխվեցին ՊԵԿ շենքի դիմաց, հիմա էլ ոտքով շարժվում են դեպի Արարատյան մաքսատուն։ Ակցիայի մասնակիցների մի մասն ամեն դեպքում շարունակում է մնալ ՊԵԿ-ի շենքի մոտ։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցների խոսքով՝ հավաքի պատճառը մաքսազերծման փոփոխություններն են, ինչի հետևանքով ստիպված են լինելու մի քանի անգամ շատ վճարել, հետևաբար նաև մի քանի անգամ ավելի թանկ վաճառել ներկրած ապրանքը։


«Հրապարակին» առևտրականները տեղեկացրին, որ եթե այսօր իրենց հստակ պատասխան չտան համապատասխան մարմինները, հօգուտ իրենց որոշում չկայացնեն, վաղը պատրաստվում են շատ ավելի մեծ ակցիա իրականացնել կառավարության շենքի դիմաց։ 

«ՀԴՄ-ները անջատենք, տեսնենք ոնց չեն ընդառաջելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։