Поиск

Հերքում.Analitik.am



Այսօր՝ օգոստոսի 28-ին, Analitik.am-ում նյութ է հրապարակվել, որը մեջբերվել է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մանթաշյանի էջից: Նյութը վերաբերում է նրան, թե ինչպես է  2016 թվականին 25-ամյա երիտասարդ Բադասյան Ռուստամին պատկանող ընկերությունը կարողացել ստանալ պահնորդական գործունեության լիցենզիա:


Նյութի մեջ հրապարակվել են նաև օգտատիրոջ տեղադրած լուսանկարները, այդ թվում՝ լիցենզիայի լուսանկարը:

Վերոնշյալի հետ կապված «ԳԱՐԴԻԱՆ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ օգտատերը մատնանշել է «ԳԱՐԴԻԱՆ ԳՐՈՒՓ» ՍՊԸ-ն, սակայն ներբեռնվել է«ԳԱՐԴԻԱՆ» ՍՊԸ-ին տրամադրված թիվ 43 լիցենզիայի պատկերը, իսկ դրանք միմյանցից տարբերվող կազմակերպություններ են: