Поиск

Վթարի է ենթարկվել Վիրահայոց թեմի հոգևոր հովիվը



Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը ավտովթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ: Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Խնդրանքս է, որպեսզի աղոթեք Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար:

Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- ֆեյսբուքում գրել է տեր Վահրամը:

Աղբյուր` Փաստինֆո