Поиск

Հրաչյա Հակոբյան՝կյանքը բումերանգ է. Հայհոյանքները լինելու են փոխադարձ


Փաշինյանին վարկաբեկողներն ու նրա ընտանիք մտնողները թող մտածեն՝ իրենք էլ անցյալ ունեն: Այդ մասին հայտարարել է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:



ՀՀ-ի թիվ մեկ աներձագ Հակոբյանը շատ կարճ հիշողություն ունի՝նա քննադատում է մարդկանց, ովքեր անդրադառնում են Փաշինյանին և նրա ընտանիքին, իսկ հեղափոխությունից կամ հեղաշրջումից հետո ովքեր էին դագաղներ և պսակներ ուղարկում նախկինների տան մոտ՝ահաբեկում նախկին իշխանությունների ընտանիքներին, երեխաներին, կանանց, անպատվում ընտանիքի անդամներին ամենաստոր հայհոյանքներով՝կյանքն այդպիսի բան է, եթե դու սկսում էս պայքարը գոտկատեղից ներքև, ապա պետք է պատրաստ լինես, որ գալու են նաև քո ընտանիք:


3 տարի նախկիններին և այժմ ընդդիմության հասցեին հազարավոր ֆեյքերով ամենաստոր հայհոյանքներ տարածող իշխանությունն ու Փաշինյան ընտանիքի անդամ Հակոբյանն այժմ բարկանում է, ինչու են անդրադառնում Փաշինյանի ընտանիքին: Անդրադառնում են, քանի որ դուք եք անդրադարձել մարդկանց ընտանիքներին և կյանքը բումերանգ է Հրաչ ջան, դիմացի: