Поиск

Ի գիտություն Հրաչյա Հակոբյանի. Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում


Մենք սպասում ենք ընդդիմության հայտարարած «թեժ» աշնանը: Տեսել ենք՝ նախորդ աշունը որքան «թեժ» եղավ, այս աշունն էլ կլինի նույնքան «թեժ»։ Այդ մասին հայտարարել է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:



Երբ քաղաքական ուժը չունի հակափաստարկներ քննադատությանը, ապա անցնում է քաղաքական ընդդիմախոսներին քամահրանքով իբր թուլացնելու մարտավարությանը: Թիվ մեկ աներձագ Հակոբյանը՝մոռանալով իր և ընտանիքի կուտակած միլիոնավոր դոլարների կարողությունը՝Աննա Հակոբյանի հիմնադրամ «ոչ պաշտոնական բանկի» հաշիվներն ու այն պաշտոնյաներին, ովքեր մուծվել են այդ հիմնադրամ ու զերծ մնացել քրեական հետապնդումներից, սպասում է ընդդիմության թեժ աշնանը:


Ախր եթե ժողովուրդն արթնանա նիկոլական ֆեյքերի ստեղծած կեղծ իրականությունից և դուրս գա փողոց այս աշունը՝վերջին իշխանական աշունը կլինի իմքայլականների համար ու Հակոբյանը կրկին պետք է փնտրի աշխատանք՝սերիալներում կամ ուղղակի Փաշինյանի ընտանիքի հետ միասին արտագաղթեն երկրից: Ժողովուրդն իրեն հիմարացնելու համար չի ներելու Փաշինյանին ու նրա սուտասան թիմին:


Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում: