Поиск

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով


«Եռյակի առաջ քաշած արտահերթ ընտրությունների պահանջը Նիկոլ Փաշինյանը մահակ է դարձրել թիմի գլխին՝ պատգամավորներին հասկացրել է, որ եթե առաջիկայում էլ շարունակեն անհնազանդությունները, կորոշի գնալ արտահերթ ընտրությունների, որ իր ուզած խմբակցությունը ձևավորվի, և իրենց չարդարացրածները դուրս մղվեն իշխանությունից։


Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխող խմբակցության 88 պատգամավորների ամենաքիչը 80 տոկոսը մանդատ է ստացել իր շնորհիվ, և առաջիկայում էլ ինքը կարողանալու է թիմի համար այդպիսի արդյունք ապահովել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: