Поиск

Հրդեհ է բռնկվել Վանաձորի բնակարաններից մեկում


Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 4-ին հրդեհ է բռնկվել բնակարաններից մեկում։ 

Ժամը 21:56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տարոն թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում:

Այրվել է խոհանոցը՝ գույքով։